copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:17 20-07-2024

Արևմուտքում Նիկոլը լուծում է իր և իր ընտանիքի անվտանգության հարցը․ Նաիրա Զոհրաբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում և հանգիստը վայելում է դրսում, որը կընդհատվի այս շաբաթ Լոնդոնում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովով: Վարչապետը արձակուրդի մնացած մասը կանցկացնի ՀՀ-ում։

Սակայն հատկանշական է, որ հանգստի մեջ գտնվող վարչապետը, բացի հանգստից, «ցավոտ» հեծանիվ քշելուց, այս ընթացքում նաև աշխատանքային տարբեր հանդիպումներ է ունենում։

Թե ինչն է ստիպում վարչապետին իր արձակուրդը «վատնել» աշխատանքային բուռն հանդիպումների վրա, Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից։

«Կոնկրետ չունենալով փաստեր՝ հստակ խոսել հանդիպումների օրակարգի մասին բարդ է։ Նիկոլ Փաշինյանը մոլորվել է իր աշխարհաքաղաքական այսրոպեական կողմնորոշումների թակարդում՝ մի օր ինքը ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե է անում, հետո, ըստ ամենայնի՝ ԵՄ-ից ստանում է ազդակ, որ Հայաստանին ԵՄ-ում որևէ մեկը չի սպասում, հրաժարվում է հանրաքվեի գաղափարից։ Մի օր քացի է տալիս Ռուսաստանին, հաջորդ օրը ընդունում է Պուտինի հրավերը։ Այսինքն՝ իմ տպավորությամբ, ինչպես Արմեն Աշոտյանն էր ասում՝ աշխարհաքաղաքական այս «շպագատը» շատ վատ տեղ է տանելու երկիրը։ Իմ տպավորությամբ՝ Արևմուտքում՝ տվյալ դեպում Միացյալ Թագավորությունում, լուծվում է կոնկրետ հարց՝ իր և իր ընտանիքի անձնական անվտանգության հարցը, որովհետև նոր «կատաստրոֆաները», Հայաստանի տարածքային կորուստները դեռ առջում են, իսկ Նիկոլը շատ լավ հասկանում է՝ ինչքան էլ այս պահին հասարակության ադեկվատ հատվածը գտնվի ինչ-որ անհասկանալի թմբիրի մեջ, պայթյունը մի օր անպայմանորեն լինելու է»,-ասաց նա։

Oragir.News-ի դիտարկմանը՝ կարո՞ղ են այս հանդիպումները կապ ունենալ կնքվելիք «խաղաղության պայմանագրի» հետ, Զոհրաբյանը բացառեց՝

«Մենք այնքան ենք իջել, որ Հայաստանի հետ հաթաթայով, սպառանալիքով է խոսում Ադրբեջանի սահմանադրական դատարանի նախագահը՝ ասելով, որ չի լինի որևէ պայմանագիր, մինչև Հայաստանը նախքան պայմանագրի ստորագրումը չանցկացնի հանրաքվե։ Նույնն ասել են Ալիևն ու Բայրամովը։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը չի շտապում, այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագիր» կնքել, այն դեպքում, որ այդ «խաղաղության պայմանագիրը» Հայաստանի հերթական կապիտուլյացիայի պայմանագիրն է լինելու, որովհետև Ալիևը չի շտապում վերջ դնել իր նկրտումներին։ Նա դեռ ստանալիք ունի Հայաստանի սուվերեն տարածքից, և Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ինչքան էլ ինքն ունենա հասարակության մեջ 12-13 տոկոս, ով պատրաստ է ուտել իր սեռական օրգանները, ինքը շատ լավ հասկանում է՝ ինչ ունի սկիզբ, ունի վերջ։ Ի վերջո թուրք-ադրբեջանական տանդեմը իրեն կանգնեցնելու է այնպիսի ընտրության առաջ, որ առաջանանալու է իր հեռանալու խնդիրը»,- նշեց Զոհրաբյանը։

Նրա պնդմամբ՝ եթե մենք մոտ լինեինք «խաղաղության պայմանագրին», ապա Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենար։

«Ըստ էության՝ երկուստեք հրաժարվեցին Լոնդոնում հանդիպել, և՛ Ալիևին ձեռք չէր տալիս Փաշինյանին հանդիպել, և՛ Փաշինյանին ձեռք չէր տալիս Ալիևին հանդիպել»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից