Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:50 18-07-2024

Հայեր, հնդիկներ, ֆրանսիացիներ․ Երևանի աղբահանության հիմնարկը աշխատողներ է փնտրում

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկն այսօր հայտարարություն է տարածել, որ աշխատանքի են հրավիրվում աղբատար մեքենայի վարորդներ և հավաքարարներ։

Վարորդների աշխատավարձը՝ 380.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերն ու տուրքերը), հավաքարարների աշխատավարձը՝ 200.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերն ու տուրքերը):

Oragir.News-ը կապ հաստատեց «ԵԱՍՄ» տնօրեն Սաշա Կատվալյանի հետ, հասկանալու համար, թե քանի՞ թափուր աշխատատեղ կա այս պահին, որո՞նք են աշխատանքի ընդունման չափանաիշներն ու պայմանները, և ինչպե՞ս են փորձաշրջան անցնում օտարերկրացի աշխատակիցները։

«Այս պահին աղբատարի վարորդի 20 թափուր աշխատատեղ ունենք, հավաքարարի՝ մոտ 40 և բանվորների՝ մոտ 30։

Կատվալյանի խոսքով՝ կրթական որևէ չափանիշ պետք չէ աշխատանքի ընդունման համար։

«Հավաքարարների չափանիշ որպես այդպիսին՝ չկա, պետք է կարողանա իր գործը կատարի։ 1-2 օր դուրս է գալիս աշխատանքը կատարելու, նախ ինքն է հասկանում կկարողանա, թե ոչ, մենք նոր ընդունում ենք։ Վարորդների դեպքում մեր հմուտ վարորդներից մեկի հետ նրանք գնում են տարածք, ծանոթանում են աշխատանքին, եթե համաձայնվում են, մենք ընդունում ենք աշխատանքի»,- ասաց նա։

Հիմնարկի տնօրենը նաև նշեց, որ նրանք Երևանի ամենաինտերնացիոնալ հիմնարկն են, ունեն աշխատակիցներ Ֆրանսիայից, Ալժիրից, Հնդկաստանից և այլ երկրներից․

«Հիմնական օտարերկրացի աշխատակիցները հավաքարարներն են, որոնք միայն մաքրություն են անում և սովորելու բան չկա։ Վարորդներից երկուսն են օտարերկարցի, իրենք եկել են միջազգային վկայականներով, տիրապետում են անգլերենին։ Սովորում են բոլորի նման՝ հմուտ վարորդի հետ շրջելով, գործին ծանոթանալով»,- նշեց Կատվալյանը։

«ԵԱՍՄ» տնօրեն Սաշա Կատվալյանը նաև հավելեց, որ այս պահին ընդհանուր հաստիքացուցակի աշխատակիցները 964-ն են։

Հիմնարկն այսօր ունի 36-39 աղբատար, սակայն ձեռք է բերվել 8 նոր մեքենա, որոնք երկու օրվա մեջ դուրս են գալու շահագործման։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ