copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:57 16-07-2024

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 26 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 137 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես, բացահայտվել է թմրանյութի հայտնաբերման՝ 21, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 14, սառը զենք կրելու՝ 13, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 7-ական, հոգեկան ներգործության՝ 6, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ու զենք-զինամթերքի առգրավման՝ 5-ական, բնակարանային գողության՝ 4, փաստաթղթեր կեղծելու՝ 3, խուլիգանության, ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու և ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու՝ 2-ական, մարդու առևանգման, ավտոմեքենայի գողության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, համակարգչային հափշտակության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, գույքի պահպանության կամ պաշտպանության պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը խախտելու ու ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4 և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում