Ներքին Խոսք Տեսանյութ Օրակարգ 2 տարի առաջ - 21:00 12-07-2024

Օրակարգ․ Իշխանությունները գիտակցաբար հզորացնում են մեր գոյաբանական թշնամուն․ Էդգար Էլբակյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Էդգար Էլբակյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Էդգար Էլբակյանի հետ զրուցել ենք 2020 թվականի «Տավուշյան մարտեր»-ի, հայկական բանակի մարտունակության վերականգնման անհրաժեշտության, Ադրբեջանի կողմից նոր պատերազմի վտանգի, Հայաստանի կողմից Պաղեստինի անկախությունը ճանաչելու նպատակահարմարության, հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ խնդիրների վերաբերյալ։

Էդգար Էլբակյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար հզորացնում են մեր գոյաբանական թշնամուն։ «Հայաստանի դե ֆակտո իշխանությունները ուժեղացնում են մեր գոյաբանական թշնամուն, ընդ որում լավ իմանալով, որ դա գոյաբանական թշնամի է։ Վերջին կիսախարխուլ փաստարկն էլ, որ չգիտեն, ապիկար են, չեն հասկանում, չկա, շատ լավ են հասկանում, ի վերջո իրենք պետական ռեսուրսի են տիրապետում, 6 տարի է իշխանության են, ամեն ինչ շատ լավ հասկանում են»։

Քաղաքագետը նաև նշեց, որ Հայաստանին պետք է ոչ թե ռևանշ, այլ արդարության վերականգնում, ինչի ռեսուրսներն, իր համոզմամբ, մեր երկիրն ունի։

Առավել մանրմասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ