copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:32 12-07-2024

Իշխանությունը վարում է վտանգավոր արտաքին քաղաքականություն․ «Դիվանագետների համահայկական խորհուրդ»

«Դիվանագետների համահայկական խորհուրդը» հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է․ «Ս.թ. հուլիսի 11-ին տեղի ունեցավ Դիվանագետների համահայկական խորհրդի կազմակերպած “Հայաստանի արտաքին քաղաքականության վերահաս վտանգները. ինչպես չկորցնել/ձեռք բերել դաշնակիցներ” թեմայով աշխատանքային կլոր սեղան քննարկումը, որին մասնակցեցին դիվանագիտական, փորձագիտական, գիտական, քաղաքագիտական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակություն՝ հետևյալ ուղղություններով՝

Հայաստանի համար չափազանց վտանգավոր ու ռիսկային տարածաշրջանային զարգացումներ
Արտաքին քաղաքականության ձախողումներ
Ինչու՞ է Հայաստանն անընդհատ կորցնում բնական դաշնակիցներին
Ի՞նչ է պետք անել վերականգնելու համար Հայաստանի անվտանգային, դաշնակցային միջավայրը
Ինչպե՞ս Արցախի հարցը պահել օրակարգում
Ռազմավարական հարաբերությունների վերագործարկման հնարավորությունները Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի և Չինաստանի հետ
Հայկական աշխարհի ներուժի օգտագործման կենսական անհրաժեշտությունը
Մասնակիցների գնահատմամբ գործող իշխանությունը վարում է անհեռատես և վտանգավոր արտաքին քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանը հայտնվել է չափազանց խոցելի վիճակում։ Մոտ ժամանակներում այս ընթացքը կարող է երկիրը տանել դեպի լիակատար մեկուսացում՝ առանց որևէ դաշնակցի և անվտանգության մեխանիզմների՝ այն վերածելով ոչ կենսունակ պետության։

Հայաստանը պետք է ակտիվացնի իր աշխատանքը գործող անվտանգային համակարգում՝ փորձելով գտնել առկա տարաձայնությունների և խնդիրների լուծման ճանապարհները, ինչպես նաև ձեռք բերել իրավիճակային դաշնակիցներ։

Հայաստանը պետք է շարունակի Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները՝ դարձնելով այն փոխշահավետ, երկու երկրների միջև և ողջ տարածաշրջանում կայուն ու երկարատև խաղաղության հաստատման նպատակով։ Դրան հասնելու համար էապես կարևոր է բանակցություններում քաղաքական կարգավորումը երաշխավորող միջնորդի ինստիտուտի գործարկումը և Արցախի թեման բանակցային օրակարգ վերադարձնելը։ Զուգահեռ անհրաժեշտ է հնարավոր բոլոր ուղղություններով, այդ թվում միջազգային կառույցների և հիմնական ուժային կենտրոնների հետ, աշխատանքներ տանել արցախահայության միջազգային ճանաչված անքակտելի իրավունքների վերականգնման համար՝ ներառյալ հայրենի հողում երաշխավորված և անվտանգ ապրելու իրավունքը։

Դիվանագետների համահայկական խորհուրդը արձանագրում է ժամանակի սղությունը՝ Հայաստանին սպառնացող արտաքին վերահաս վտանգները կասեցնելու համար։ Միաժամանակ, Խորհուրդն իր խորը համոզմունքն է արտահայտում, որ նպատակաուղղված, ճիշտ, հետևողական, համակարգված, գրագետ և սկզբունքային քայլերի արդյունքում հնարավոր է էապես շտկել իրավիճակն՝ ի վերջո վերադառնալով երկրի անվտանգ, կայուն և տևական զարգացման հուն։»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում