copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:54 11-07-2024

Հրազդանում բախվել են «Mercedes»-ները․ 2 հոգի դիմել է «Հրազդան» ԲԿ. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Հայֆիդայիներ և Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Հրաչ Մադոյանի վարած «Mercedes C200» և Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Իշխան Ծատուրյանի վարած «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված