copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:24 09-07-2024

ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները

ԲԴԽ որոշման համաձայն. «Բարձրագույն դատական խորհուրդը՝ քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշեց բավարարել։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

Ընդ որում՝ անհարաժեշտ է ընդգծել, որ Արթուր Աթաբեկյանը, Էդգար Հովհաննիսյանը և Մերի Համբարձումյանը հայտնել են հատուկ կարծիք՝ համաձայն չլինելով տույժի տեսակին և կողմ են քվեարկել խիստ նկատողության օգտին։

Որպես պարզաբանում՝ հարկ ենք համարում նշել, որ միջնորդության ներկայացման համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը բազմաթիվ դատական գործերով մի քանի տասնյակ վճիռները Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել և վճռի օրինակը դատավարության կողմերին տրամադրել է օրենքով սահմանված ժամկետների կոպիտ խախտմամբ։

Հաշվի առնելով դատավորի կատարած իրավախախտման բազմակի բնույթը՝ խորհուրդը հանգել է դատավորի լիազորությունների դադարման որոշմանը։»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում