Երևանի փոքր կենտրոնում խցանումներ են․ լուսակիրները չեն աշխատում
Oragir.News-ի տեղեկություններով՝ Երևանի փոքր կենտրոնում խցանումներ են։ Պատճառն այն է, որ Աբովյան, Սայաթ-Նովա, Թումանյան փողոցներում լուսակիրները չեն աշխատում։
Այս և հարակից փողոցներում լուսակիրների աշխատանքի խափանման հետևանքով մեքենաներ են կուտակվել։