copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:48 08-07-2024

Աննա Հակոբյանը մասնակցել է Շիրակի պետական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնմանը

Շիրակի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել գերազանց շրջանավարտների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողություն, որին ներկա են գտնվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, դասախոսներ, հյուրեր։

Միջոցառման մեկնարկին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ծաղիկներ են խոնարհել համալսարանի բակում գտնվող 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարի առջև։

2023-2024 ուսումնական տարում Շիրակի պետական համալսարանի շրջանավարտներից 61-ը գերազանցության դիպլոմների են արժանացել:

Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը կարևորել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասնակցությունը միջոցառմանը, շրջանավարտներին մաղթել է հաջողություններ նախաձեռնություններում.«Սիրելի շրջանավարտներ, այսօր ձեզ համար շատ կարևոր օր է, դուք մուտք եք գործում կյանքի մի նոր շրջափուլ, պարտավորվում եք մեր երկրի, մարզի, քաղաքի զարգացման գործում ունենալ ձեր ներդրումը: Համոզված եմ՝ ինչպես իմ, այնպես էլ ներկաների համար ևս շատ հուզումնալից պահ է, քանի որ մտովի տեղափոխվում ենք այն տարիները, երբ ինքներս էինք ստանում ավարտական դիպլոմներ, այն էլ գերազանցության։ Հպարտանալու տեղիք է տալիս նաև այն, որ այսօր ձեր շարքերում է մեր հերոսածին մայրերից մեկը՝ տիկին Վարդուհին։ Իմ խոնարհումը բոլոր հերոսածին մայրերի առջև, ովքեր իրենց մեջ ուժ են գտել ապրելու, արարելու։ Կրթությունն է, որ յուրաքանչյուր մարդու արժանապատիվ աշխատանքի հիմք է հանդիսանում, մեր կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում բարձրորակ կրթություն ապահովելու համար։ Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք և կանաչ ճանապարհ»:

Նշենք, որ դիպլոմների հանձման արարողության ավարտին համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղեկցությամբ ներկաները շրջել են համալսարանի շենքում, ծանոթացել պայմաններին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում