copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:35 29-06-2024

200 ռուսաստանցի մնացել է Թուրքիայի օդանավակայանում, 2 մեծահասակ եւ մեկ երեխա կորցրել են գիտակցությունը. Mash

200 ռուսաստանցի մնացել է թուրքական Անթալիայի օդանավակայանում։ Mash-ի տեղեկացմամբ՝ 2 մեծահասակ եւ մեկ երեխա կորցրել են գիտակցությունը շոգի պատճառով, մարդիկ նստած են տապի մեջ, ինքնաթիռում չեն աշխատում օդորակիչները։

AzurAir ավիաընկերության Boeing 767-300-ը պետք է թռչեր Անթալիայից Մոսկվա առավոտյան ժամը 07.00-ին, գրել է ռեսուրսը։ Սկզբում մարդկանց պահել են գեյթի մոտ, հետո նստեցրել են ինքնաթիռ։ Ուղեւորները ստիպված հանվել են, միմյանց փոխանցել մնացած ջուրը։

«Օդաչուներն այդ ամբողջ ընթացքում չեն կարողանում գործի դնել ինքնաթիռի շարժիչները։ Մի անգամ ստացվեց գործադրել, դուրս եկան թռիչքուղի եւ լռվեցին։ Նստած ենք շիկացած ինքնաթիռի ներսում մեկ ժամից ավելի։ Անձնակազմը չի արձագանքում»,- Mash-ին պատմել է ուղեւորներից մեկը։

AzurAir-ում ասել են. թռիչքուղում ղեկը չի աշխատել, Boeing-ը վերադարձել է կայանատեղի՝ նորից զննման համար։ Հիմա պատրաստվում են թռիչքի, ինքնաթիռը նորից լիցքավորում են։ Ընկերության ներկայացուցիչները ներողություն են խնդրել պատճառած անհարմարությունների համար։

Այդ ընթացքում Մոսկվայում հարյուրավոր տուրիստներ, հակառակը, փորձում են թռչել Անթալիա «Դոմոդեդովո» օդանավակայանից։ RedWings ավիաընկերության թռիչքն այդ ուղղությամբ եւս հետաձգվում է առավոտյան ժամը 7-ից։ Մարդկանց խոսքով՝ ավիաընկերության ներկայացուցիչները ոչ մի բացատրություն չեն տվել, առաջարկել են տեղավորվել մերձակա հյուրանոցում։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ