Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 09:30 28-06-2024

Երկրի դրությունից է կախված․ հարցում՝ ամառային հանգիստի մասին 

Ամառը շատերիս համար համարվում է հանգստի և վայելքների ժամանակաշրջան։ Երկար և գերծանրաբեռնված աշխատանքային ամիսների լարվածությունը մարդիկ փորձում են թոթափել ամառային արձակուրդներին, ոմանք երկրից դուրս են մեկնում, ոմանք ներգնա տուրերի են մասնակցում, իսկ որոշ մարդիկ էլ, որքան էլ դաժան թվա, աշխատում են:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել, թե ինչպես են պլանավորել իրենց ամառային հանգիստը։

Հարցվածներից շատերը մեր հարցին ի պատասխան ասացին, որ դեռևս չեն պատրաստվում հանգստի մեկնել, որոշներն էլ նշեցին, որ հանգստի մեկնելու հնարավորություն չունեն։

«Կամ գյուղ, կամ ծով»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Անցորդներից մեկն ասաց, որ իր հանգիստն անց է կացնելու Իսպանիայում։

Մանրամասները՝ տեսանյութում։