copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:38 26-06-2024

Ինչ հնարքի ասես չեն դիմել դիմորդները՝ միասնական քննությունը «հեշտ» ստանալու համար․ ԳԹԿ խոսնակը հրապարակել է «ռազմավարը»

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել «Կենսաբանություն» ու «Աշխարհագրություն» առարկաների քննական ընթացքից առգրավված միջոցներից՝ կից գրելով․

«Սա երեկվա կենսաբանության և աշխարհագրության միասնական քննության ռազմավարն է։Առաջին երկուսում մեկ զուգ մինի ականջակալ է՝ ոսպի հատիկից փոքր, ականջի մեջ տեղադրվում է պատկերված ձողիկի լայն մասի միջոցով: Ականջից հանում են մյուս ծայրով, որ մագնիս է՝ տեսանյութում տեսնում եք, թե ինչպես են ձգվում ականջակալները: Կողքին միկրոֆոնով լարն է, որ սև թելով շատ խնամքով կարված էր հագուստի օձիքին: Թվում է՝ մյուս նկարներն ավելի հասկանալի են, բայց դա այնքան էլ այդպես չէ: Օրինակ, հեռախոսների հետ ամեն ինչ պարզ է, իսկ թե ինչի՞ համար է սպունգը, մեր անձնակազմից ոչ ոք գլուխ չհանեց: Զուգարանի թղթով փաթաթված այս երկու հեռախոսներն ու սպունգի կտորը հայտնաբերվել է քննական կենտրոններից մեկի սանհանգույցի պատուհանագոգին՝ դրսից, մինչև քննության սկիզբը: Դիմորդ/ներ/ն ընթացքում պետք է քննասենյակից դուրս գալու թույլտվություն խնդրեր, մտներ սանհանգույց, պատուհանագոգից վերցներ հեռախոս/ներ/ն ու մտներ քննության: Չի վերցրել: Ականջակալից էլ չեն հասցրել օգտվել՝ մետաղորսիչն է մուտքի մոտ հայտնաբերել:

Ինչու՞ եմ գրում այսքանը: Աղոտ հույսեր եմ փայփայում, թե ծնողները գուցե, գոնե ականջակալի դեքում, տեղյակ չեն եղել, որ իրենց երեխան որոշել է հեշտ ստանալ գնահատականը: Դրա համար ուզում եմ խնդրել, որ ուշադիր լինեն իրենց երեխաներին՝ հետները ոչինչ չվերցնեն: Պետք չէ ռիսկի դիմել: Հունիսի 28-ին վերջին քննությունն է, գոնե թող այս անգամ տհաճ անակնկալներ չլինեն ձեր երեխաների կամ որ ավելի վատ է՝ ձեզ համար /եթե տեղյակ եք/: Ավելի լավ է՝ խնդրեք թող մի վերջին անգամ կրկնեն նյութը: Եվ առհասարակ, այս ամեն ինչի փոխարեն կարելի է ուղղակի ավելի շատ պարապել»։

Ավելի վաղ Խաչանուշ Գրիգորյանը հայտնել է, որ հունիսի 25-ին, բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի 5-րդ օրն է։ Դիմորդները քննություն կհանձնեն «Կենսաբանություն» ու «Աշխարհագրություն» առարկաներից։ 1310 դիմորդ հայտագրվել է «Կենսաբանություն», է 84-ը՝ «Աշխարհագրություն» հանձնելու համար: Քննական կենտրոնները 15-ն են, 11-ը՝ մարզերում, 4-ը՝ Երևանում:


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու