Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 15:50 25-06-2024

Ունիկալ չեն, հեռուստացույցի կապիկներ են. հարցում՝ ՔՊ թիմի մասին

Հանքավանում օրերս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի ժամանակ վարչապետի աթեռը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք ունիկալ քաղաքական թիմ են, ասելով, որ ժողովրդի խոսնակը Կառավարությունն է, և ժողովրդի խոսնակը կառավարող մեծամասնությունն է.

«Կառավարությունը եղել է ասողը ժողովրդին, և մենք էս առումով ենք ունիկալ քաղաքական թիմ, որը ի վերջո հայտնվել է մի իրավիճակում, երբ որ հասկացել է, որ ինքը ոչ թե պետք է ստեղծի գաղափարախոսություն ժողովրդի համար, այլ ինքը պետք է ընկալի ժողովրդի գաղափարախոսությունը․․․»,- ասել էր Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներին հարց ուղղել՝ համաձա՞յն են Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ իրենք քաղաքական ունիկալ թիմ են։

Հարցված քաղաքացիներից ոմանք հաստատեցին Փաշինյանի հայտարարությունը, մի մասն էլ հակառակն արտահայտվեց․

«Դրա անունը մի տուր», «Նրանք հեռուստացույցի կապիկներ են», «Սատանի ծառային ունիկալ չեմ համարում», այսպիսին էին որոշ քաղաքացիների պատասխանները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել