copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:22 22-06-2024

Քոբուլեթիում շաուրմայից ութ մարդ է թունավորվել

Սևծովյան Քոբուլեթի քաղաքում առնվազն ութ մարդ է թունավորվել շաուրմայից։ Jnews-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Վրաստանի Սննդի ազգային գործակալության տարածած տեղեկատվության մեջ։

Հնարավոր զանգվածային թունավորման մասին տեղեկություն ստանալուց հետո Գործակալությունը ստուգայց կատարելու նպատակով դեպքի վայր է ուղարկել խումբ։ Պարզվել է, որ «Գիվի Շուրման ածուխի վրա» կոչվող հաստատությունը սննդի գործակալության պարտադիր լիազորագիր չունի։

Շաուրմայի խանութը տուգանվել է։ Հայտնաբերվել են նաև այլ ​​անհամապատասխանություններ: Տեսուչները դրանք վերացնելու վերաբերյալ համապատասխան առաջարկություններ են արել։

«Մոնիթորինգի շրջանակներում դեպքի վայրից վերցվել են սննդամթերքի նմուշներ և ուղարկվել լաբորատորիա՝ մանրէաբանական հետազոտությունների համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան