Ներքին 2 տարի առաջ - 16:08 20-06-2024

Բեզոարյան այծերի բազմությունն ազատ շրջում է հայկական լեռներում

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում (CWR) նկարահանված տեսանյութում բեզոարյած այծերի բազմությունն ազատ շրջում է հայկական լեռներում, ինչը վկայում է այն մասին, որ կենդանիները պաշտպանված են ու ապահով։

«Իրականում բեզոարյան այծերի ընդհանուր պոպուլյացիան դժվար է հստակ գնահատել, քանի որ կան երկրներ, որոնց մասին տվյալները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք Բնության պահպանության միջազգային միության (IUCN) ուսումնասիրություններից։ Որոշ տեղերում նրանց քանակը կտրուկ նվազում է, բայց ինչպես հայտնում է IUCN-ը՝ որոշ տարածքներում իրականացված լավ պաշտպանության շնորհիվ բեզոարյան այծերի քանակը կայունացել է։

Այդպիսի տարածք է դարձել նաև Հայաստանը, որտեղ իրականացված լայնածավալ, քրտնաջան ու նվիրված աշխատանքի շնորհիվ հնարավոր է լինում կայունացնել բեզոարյան այծերի պոպուլյացիան։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: Այն զբաղեցնում է շուրջ 30,000 հա տարածք։ Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: ԿԿԱ և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում: Այստեղ են բնակվում այնպիսի հազվագյուտ կենդանատեսակներ, ինչպիսիք են գորշ արջը, բեզոարյան այծը, սև անգղը, մորուքավոր անգղը, հայկական իժն ու կովկասյան հովազը:

Բեզոարյան այծը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում ևս։ Տարածված են դժվարանցանելի լեռներում, Կովկասում՝ սովորաբար անտառային գոտու վերին սահմաններում։ Ամռանը բարձրանում են լեռների գագաթը։ Հայաստանում բազմացվում է Խոսրովի անտառում։ Բեզոարյան այծ պոլիգամ է, ապրում է հոտերով։ Բացառությամբ զուգավորման շրջանի՝ նոխազներն ապրում են առանձին։ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է բեզոարյան այծի կովկասյան ենթատեսակը»,-նշված է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:48 Սանկտ Պետերբուրգը և Տվերը ենթարկվել են ԱԹՍ-ների զանգվածային հարձակման. Wildberries-ի պահեստներում կրկին հրդեհ է բռնկվել