copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:59 17-06-2024

Գեղակերտի միջնակարգ դպրոցի աշակերտները կոտրել են դպրոցի բոլոր ապակիները՝ պատճառելով 1 մլն դրամի վնաս. shamshyan.com

Հունիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Անուշ Համբարձումյանը և հայտնել, որ մոտեցել է դպրոց և նկատել, որ դպրոցի բոլոր պատուհանները քարերով դիտավորյալ կոտրել են:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։20-ի սահմաններում, դիտավորությամբ քարերով հարվածել և կոտրել են նշված դպրոցի եռահարկ մասնաշենքի առաջին, երկրորդ և երրորդ հարկերի եվրոպատուհանների ապակիները` պատճառելով մոտ 800 հազարից-900 հազար դրամի վնաս:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նշված դպրոցի եվրոպատուհանների ապակիները քարերով հարվածել և կոտրել են Արմավիրի մարզի բնակիչներ 10-ամյա, 11-ամյա և 10-ամյա երեխաները որոնց հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Անուշ Համբարձումյանը Գեղակերտի միջնակարգ դպրոցի տնօրենն է, ապակիները կոտրած երեխաները սովորում են նույն դպրոցում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից