Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 18:00 14-06-2024

2018-ին ժողովուրդը նրան հում-հում կուտեր. քաղաքացիները՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին ասաց, թե իր ձախողումն այն է եղել, որ 2018-ին չի ասել, որ Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում։

«Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, իմ ձախողումն է, որ չեմ ասել»,- ասել էր Փաշինյանը։

Նրա հայտարարությունից հետո բազմաթիվ քննադատություններ հնչեցին, որոշ քաղաքական գործիչներ նշում էին, որ, եթե նա 2018-ին ասեր՝ Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում, ապա իրեն ոչ ոք այդ ժամանակ ձայն չէր տա, և ինքն էլ չէր ընտրվի վարչապետի պաշտոնում։

Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվեց, եթե Փաշինյանն ասեր, որ Արցախն Ադրբեջան է և վերջ, կընտրեի՞ն նրան։

«Ժողովուրդը նրան հում-հում կուտեր»,- ասաց մի քաղաքացի։

Հարցվածներից շատերը պատասխանեցին, որ այդ դեպքում նրան չէին ընտրի։

Մանրամասները՝ տեսանյութում։






Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում