copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:20 06-06-2024

Սանիտարական նորմ է․ ԱՆ-ի պարզաբանումը՝ նոր աղմկահարույց արգելքների մասին

Oragir.News-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 6-ին ՀՀ բժշկական կենտրոններից մեկում բուժաշխատողներին հերթով կանգնացրել են, ստուգել մատները, շպարը, զարդերի առկայությունը, տեղեկացնելով, որ այսուհետև արգելվում է երկար եղունգ ունենալ, զարդ կրել, «շիլաք» անել և այլն։

Oragir.News-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարության խոսնակ Մարիամ Ծատրյանի հետ, պարզելու, ինչո՞ւ և ինչի՞ հիմքով են կիրառվում այդ արգելքները, և արդյո՞ք դա նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանն է։

«Սանիտարական նորմ է ընդունվել, ոչ թե օրենք: Մամուլում նկատում եմ ուռճացված մեկաբանում: Խոսքը ոչ թե բուժաշխատողի արտաքին տեսքին կամ շպարին է վերաբերում, այլ կոնկրետ ձեռքերի հիգիենային: Դեռևս հոկտեմբեր ամսից մասնագիտական քննարկումներ են իրականացվել և իրազեկումներ արվել բուժհաստատություններում ձեռքերի հիգիենայի իրականացման պահանջների մասին:

Պացիենտների հետ անմիջական ֆիզիկական շփում ունեցող և ոչ մասնագիտական օժանդակ գործունեություն իրականացնող բուժաշխատողների, ինչպես նաև՝ ախտածին կենսաբանական ազդակների հետ առնչվող աշխատողների եղունգները պետք է կարճ կտրված լինեն, եղունգները մատի թմբիկից բարձր չպետք է լինեն, արգելվում են արհեստական եղունգները, եղունգների վրա լաքի առկայությունը, ձեռքերին զարդերի առկայությունը: Գլխավոր նպատակն է բուժաշխատողից պացիենտին հնարավոր վարակների, մանրէների փոխանցումը կանխելը»,- ասաց ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը:

Ավելի վաղ Oragir.News-ը գրել էր, որ Հայաստանում բժիշկներին այսուհետ արգելվելու է երկար եղունգներ ունենալ, հարդարել եղունգները, զարդ կրել, նույնիսկ՝ ժամացույց, շպարվել, արհեստական թարթիչներ ունենալ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում