copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:57 04-06-2024

Ինչ վնաս է կրել Թեղուտի հանքը ջրհեղեղի հետևանքով

Լոռու մարզում մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքով ենթադրյալ վնասներ է կրել նաև Թեղուտի հանքավայրը։ Ըստ չճշտված տեղեկությունների՝ վարարած գետերի ջրերը խառնվել են Լոռու մարզում գործող հանքավայրերի պոչամբարներին, և այդ թունավորված ջրերը հետագայում կարող են վնաս պատճառել բնակչությանը, այգիներին ու գյուղացիական ցանքատարածություններին։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել «Թեղուտ» ՓԲԸ-ի պատասխանատուների հետ և պարզել իրողությունը, սակայն գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Մեր ունեցած հավաստի տվյալներով՝ «Թեղուտ» ՓԲԸ-ում գործող հանքաքարի արդյունահանման և վերամշակման արտադրությունը դադարեցվել է, թեև ամբարտակն անփոփոխ վիճակում է։

Նշենք նաև, որ «Թեղուտ» ՓԲԸ անցյալ տարի դադարեցրել էր աշխատանքները պոչամբարի կայունությունն ապահովելու համար։ Սակայն հուլիսին այն վերագործարկվել էր և ջրհեղեղի ժամանակ, ենթադրաբար, գործել է։

Այս պահին Թեղուտի հանքավայրի կասեցված գործունեություն, սակայն վավեր ընդերքօգտագործման իրավունք ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն, որն էլ Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման հետևանքով իրար կողքի կուտակել է 3 պոչամբար:

Նշենք նաև, որ Լոռին պոչամբարներով հագեցած երկրորդ մարզն է Սյունիքից հետո, այստեղ 9 պոչամբար է հաշվարկվում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները