copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 21:31 03-06-2024

Ռոբերտ Արզումանյանը՝ «Նոայի» նախագահի խորհրդական

«Նոա» ֆուտբոլային ակումբը հայտնել է նոր նշանակման մասին։

Նախկին անվանի ֆուտբոլիստ, «Նոայի» ոչ վաղ անցյալի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ստանձնել է ակումբի նախագահի խորհրդականի պաշտոնը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Ռոբերտ Արզումանյանը վերադարձել է «Նոա» և կզբաղեցնի ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանի խորհրդականի պաշտոնը: Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը 2022-23թթ. զբաղեցրել է «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնը»,- գրված է ակումբի հայտարարությունում։

Ամենից շատ դիտված