copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:08 03-06-2024

Լյուդվիգ Գյուլնազարյանը ստանձնեց Փարաքար համայնքի կառավարումը

Ազգային ժողովի պատգամավոր գործընկերների, մարզի համայնքների ղեկավարների, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, մարզային և համայնքային կառույցների ղեկավարների հետ այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը մասնակցեց համայնքի ավագանու՝ օրենքի ուժով հրավիրված նիստին, որտեղ համայնքի նորընտիր ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը երդմամբ ստանձնեց համայնքի կառավարումը: Այդ մասին հայտնում են ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմից։

Մարզպետը, ելույթ ունենալով, շնորհակալություն հայտնեց համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանին համատեղ աշխատանքի համար, վստահեցրեց, որ Լյուդվիգ Գյուլնազարյանի գլխավորությամբ համայնքում կշարունակվեն լուծվել կենսական խնդիրները, որ կառավարությունը ջանք չի խնայում համայնքների համաչափ զարգացումը ապահովելու համար:

Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր», «Մինասյան դաշինք» խմբակցություններին, անկախ ավագանիներին ստեղծված իրավիճակում ճիշտ որոշում կայացնելու` համայնքի ղեկավարի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի օգտին քվեարկելու համար:

Հանդիսավոր մասի ավարտից հետո Փարաքար համայնքի ավագանին քննարկեց և միաձայն քվեարկությամբ հաստատեց օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում