Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 10:00 31-05-2024

Վախկոտ է, դրա համար չի հանդիպում Սրբազանի հետ. հարցում  

Փաշինյանին կհանդիպեմ միայն կալանավայրում։ Այս մասին այսօր ասաց Բագրատ Սրբազանն՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե Նիկոլ Փաշինյանը, նկատի ունենալով Բագրատ Սրբազանին, երեկ ասել է, որ իր հետ հանդիպման ընթացակարգ կա, եթե ցանկացողներ կան, թող դիմեն։ «Ես էլ գիտեմ, որ ընթացակարգ կա, կայցելեմ կալանավայր՝ հատուկ թույլտվությամբ, հիմա մեզ չեն թողնում այցելել, բայց էն ժամանակ կայցելեմ»,- ասաց Սրբազանը։

Oragir.News-ը Երևանում հարցում է անցկացրել, պարզելու քաղաքացիների կարծիքը, թե ինչու՞ Նիկոլ Փաշինյանը չի հանդիպում Բագրատ Սրբազանի հետ։

Որոշ քաղաքացիներ կարծիք հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է անում, որ չի հանդիպում։ «Նա այդպիսի մարդ է, երկրի մասին չի մտածում»,- ասաց մի քաղաքացի։ «Վախկոտ է»,- կարճ ասաց մեկ այլ քաղաքացի։ Հարցվածների մի մասը չպատասխանեց հարցին։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակից մեկնարկած հանրահավաքից հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարական ամառանոց, որտեղ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչով դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Դու նախկին ես, ես՝ ներկա։ Հրավիրում եմ ներկայի հետ հանդիպման»,- նշեց շարժման առաջնորդը։

Մանրամասները ՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը