Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:55 22-05-2024

Լիտվան որոշել է լուծարել Ռուսաստանի հետ մի քանի երկկողմ համաձայնագրեր

Լիտվան պլանավորում է լուծարել Ռուսաստանի և Բելառուսի հետ այն երկկողմ համաձայնագրերը, որոնք կարող են փոխարինվել բազմակողմ համաձայնագրերով։ Լիտվայի կառավարությունը մայիսի 22-ին որոշում կկայացնի չորս պայմանագրերի չեղարկման մասին, մնացած առաջարկները դեռ համաձայնեցվում են: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Այսպես, առաջարկվում է լուծարել Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների հետ Լիտվայի համաձայնագրերը ներդրումների խթանման և պաշտպանության, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ։

Արդարադատության նախարարությունն առաջարկություն է պատրաստել՝ չեղարկելու Ռուսաստանի հետ քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության ու իրավահարաբերությունների մասին, իսկ ֆինանսների նախարարությունը՝ եկամուտների ու կապիտալի կրկնակի հարկումից խուսափելու և հարկային իրավախախտումների մասին համաձայնագրերը։

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների սկսվելուց հետո «արտաքին գործերի նախարարությունը դիմել է բոլոր հաստատություններին՝ խնդրելով գնահատել Ռուսաստանի հետ միջազգային իրավական համագործակցության մասշտաբն ու անհրաժեշտությունը», - BNS լրատվամիջոցին ասել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։

Առաջարկվում է գնահատել՝ արդյոք կոնկրետ երկկողմ համաձայնագրի գործողությունը կարող է փոխարինվել բազմակողմ համաձայնագրով կամ միջազգային իրավական ակտով։

Լանդսբերգիսի կարծիքով, չնայած այն հանգամանքին, որ երկկողմ համաձայնագրերը կչեղարկվեն, բազմակողմ համաձայնագրերը, որոնք կարող են փոխարինել դրանց, թույլ կտան պահպանել Ռուսաստանի և Բելառուսի հետ շփման պաշտոնական գործիքակազմը։ Նախարարը հավելել է, սակայն, որ երկիրը Ռուսաստանի հետ համագործակցություն չի ակնկալում, «քանի որ այն վաղուց չկա»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել