copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:45 21-05-2024

Lragir.am. 20 տարվա արևմտամետ, լրատվական կայքը դադարել է գործել

Շուրջ 20 տարի գործունեություն ծավալած Lragir.am լրատվական կայքը դադարել է գործել։
Համացանցում Lragir.am փնտրելիս ցույց է տալիս, որ այն այլևս հասանելի չէ։ Lragir.am-ի ֆեյսբուքյան էջում, որն ունի ավելի քան 140 հազար բաժանորդ, ևս նյութեր չեն տեղադրվում։ Վերջին լուրը տեղադրվել է սույն թվականի հունվարի 31-ին։

Նշենք, որ Lragir.am-ը ՀՀ-ում գործող առաջին կայքերից է եղել, միշտ ունեցել է կայուն արևմտամետ ուղղվածություն․ այն գործունեություն է ծավալել 2005 թվականից, ուներ հարուստ արխիվ։

Oragir.News-ը կապ է հաստատել Lragir.am-ի գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիյանի հետ՝ հետաքրքրվել, թե ինչով է պայմանավորված կայքի գործունեության դադարեցումը։ Ղահրիյանը, սակայն, չցանկացավ թեմային անդրադառնալ։

Ճշտող հարցին՝ կայքի գործունեության դադարեցումը ժամանակավո՞ր է, թե՞ ընդմիշտ, Lragir.am-ի գլխավոր խմբագիրն այսպես պատասխանեց․

«Ես չեմ կարող ասել հիմա»։

Հարցին՝ կայքի արխիվային նյութերը առկա՞ են, թե՞ ոչնչացվել են, քանի որ ձեր լռությունը մտածելու տեղիք է տալիս, գուցե դուք չեք դադարեցրել գործունեությունը, այլ հակերային հարձակում է եղել, Հայկազն Ղահրիյանն այսպես պատասխանեց․

«Ոչ ոք ոչինչ չի ոչնչացրել, արխիվը չի կորել»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում