copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:25 10-05-2024

Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանը պետք է լինի․ Վարդան Օսկանյան

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանը պետք է լինի։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութի մեջ հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Կարծում եմ, որ Բագրատ սրբազանը ճիշտ ճանապարհի վրա է, երբ երեկ հայտնեց, որ արդեն խորհրդակցությունների մեջ է խորհրդարանական քաղաքական ուժերի հետ, որպեսզի մտնեն ԱԺ և անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն Փաշինյանի նկատմամբ։ Սահմանադրությունը, իհարկե, պահանջում է, որպեսզի այդ ուժերը նաև ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին։ Այս պահի դրությամբ, կարծում եմ՝ այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի։ Չեմ տիրապետում մանրամասներին, բայց կարծում եմ, որ այդպես կլինի, որովհետև այս կառավարությունը լինելու է ժամանակավոր, մի տարվա միգուցե»,- ընգծեց Վարդան Օսկանյանը։

Նրա դիտարկմամբ՝ այդ ընթացքում կկարգավորվեն որոշ խնդիրներ, հայ ժողովուրդը իր մեջքը կշտկի, դրանից հետո հնարավոր կլինի անցկացնել արդար ընտրություններ։ Իրոք, այս անցումային շրջանի համար ամենահարմար թեկնածուն այդ մարդն է, որը սկսել է այս ամենը, իր գործով ցույց է տվել, որ ինքը նվիրում ունի և վճռական է այս նպատակներն իրականացնելու հարցում։

«Կոչ եմ անում ժողովրդին, որ լինի հետևողական, յուրաքանչյուրս պետք է լինենք Բագրատ Սրբազանի զինվորը, իրականացնենք այն, ինչ մեր առաջ դնելու է։ Նա խոհեմ ձևով կկառավարի այս ամբողջ գործընթացը։ Ժամանակն է, որ ՔՊ-ականները վերանայեն ամեն բան և իրենց մեջ ուժ գտնեն օգտվելու Սահմանադրությամբ իրենց ընձեռված հնարավորությունից, քանի որ նրանք քվեարկելու են իրենց խղճով»,- նշեց Վարդան Օսկանյանը։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը