copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 12:12 09-05-2024

Սահմանազատման գործընթացն ընդամենը Ադրբեջանի կապրիզների անվերապահ կատարում է նշանակում

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Միջազգային հանրային իրավունքը սահմանազատումների և սահմանագծումների մասով բավականին հարուստ պրակտիկա ունի, ասել է թե` նախադեպային իրավունք: Առկա են նաև ՀՀ սահմանների փոփոխման վերաբերյալ ներպետական իրավական ակտեր:

Ո´չ միջազգային նախադեպային իրավունքին հայտնի սկզբունքները ու ոչ էլ` ներպետական օրենսդրական կանոնները չեն պահպանվել ու չեն պահպանվելու սրանց օրոք: Զօրօրինակ` Գորիս-Կապան ճանապարահատվածի ապօրինի «սահմանագծումը», երբ նիկոլի բանավոր հրամանով կորցրեցինք մեր պետության կենսական արտերիան: Դրանք չեն պահպանվում նաև հիմա Տավուշում: Սա նշանակում է մի պարզ բան` այս գործընթացը դուրս է իրավունքի շրջանակներից ու ընդամենը ադրբեջանի կապրիզների անվերապահ կատարում է նշանակում:

Հիմա կան քաղաքացիներ, որոնք սա ցանկանում են կանգնեցնել, կան անտարբերներ և կան կողմնակիցներ (կոլաբորացիոնիստներ), որոնք գերլարվածության գագաթնակետին մոտ սկսել են ինքնաբացահայտվել (ինչը վատ չէ)»։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞