Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:27 09-05-2024

Մենք չենք չափազանցում, երբ ասում ենք, որ փրկել ենք մարդկությանը շատ ահավոր աղետից․ ՌԴ դեսպան

Այսօր՝ մայիսի 9-ին, ԱՄՆ, ԵՄ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի դեսպաններն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոանրհել անմար կրակի մոտ։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ուրախ է, որ տոնը միավորում է մեր ժողովուրդներին և կմիավորի ապագայում։

«Եվ ես կարծում եմ, մենք չենք չափազանցում, երբ ասում ենք, որ փրկել ենք մարդկությանը շատ ահավոր աղետից։ Ինչո՞ւ պետք է հիշել դա։ Նախ՝ որովհետեւ դա հիշատակի տուրք է, հարգանքի տուրք մեր նախնիներին։ Գրեթե յուրաքանչյուր ընտանիք ունի իր հերոսներին. նրանց, ովքեր կռվել են, ովքեր իրենց կյանքն են տվել մեր ընդհանուր հաղթանակի համար, ովքեր աշխատել են այդ հաղթանակի համար թիկունքում։ Եվ այդ անօրինակ սխրանքը, այդ անձնուրացությունը չի կարող մոռացվել մեր կողմից։ Երկրորդ՝ լավ հայտնի է, որ նրանք, ովքեր չեն հիշում պատմությունը, չեն ցանկանում հիշել նրա դասերը, շատ խիստ վտանգում են։ Պատմությունը լավ հսկիչ է, նա պատժում է նրանց, ովքեր անտեսում են իր դասերը։ Եվ այսօր մենք տեսնում ենք, թե որքան են զարգանում իրադարձությունները, որքան բարդ, տագնապալի է իրադրությունը։ Եվ այն, ինչ տեղի է ունենում, ամենայն ակնհայտությամբ վկայում է, որ պատերազմի այն փորձն ու դասերը, որոնք մենք հիշում ենք, դրանք շատ արդիական են. մենք բախվում ենք այդ նույն խնդիրներին եւ վտանգներին, ռիսկերին, եւ ես կարծում եմ, որ շատ մարդկանց համար, որոնք գուցե առ այսօր այնքան էլ լավ չեն հասկացել, թե ինչն է կարեւոր հիշել, ես վստահ եմ, որ շատ մարդիկ սկսում են հասկանալ, որ այն դասերը, որ քաղել են այն տարիներին, շատ արդիական են»,- ասել է դեսպանը։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞