copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:12 07-05-2024

Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան

Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ այդ հայտարարության 9-րդ կետը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապի մասին է. ոչ դրա մասին չէ: Այդ կետը տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման մասին է, այդ ապաշրջափակման արդյունքում նաեւ ընդգծված է երկրից երկիր հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտության մասին:

Ադրբեջանը այսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել: Մենք ընդհակառակը, ասել ենք՝ պատրաստ ենք անցման կետերը դնելու, որ ապահովենք հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ: Էդ Ադրբեջանն է, որ չի օգտվում այդ հնարավորությունից»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ Ադրբեջանն ասում է, որ եթե Հայաստանը մեզ այդ ճանապարհները չտա, մենք Իրանով ճանապարհ կկառուցենք. «Մենք ասում ենք, այնպես, ինչպես Իրանն է պատրաստ ճանապարհ տրամադրել, մենք էլ ենք պատրաստ տրամադրել: Ինչո՞ւ, որովհետեւ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում չկա որեւէ ակնարկ, գրառում այն մասին, որ ՀՀ ինքնիշխանությունն ու իրավազորությունը որեւէ ձեւով սահմանափակվում է: Այդպիսի բան գոյություն չունի:

Հաջորդը, որ էլի շահարկվում է եւ փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ ըստ 9-րդ կետի երրորդ կողմը պետք է ապահովի անվտանգություն ՀՀ տարածքում: Եռակողմ հայտարարությունում նման բան գոյություն չունի: Ընդհակառակը, գրված է, որ Հայաստանն է երաշխավորում, որ անվտանգություն ապահովվի:

Հաջորդը, նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում չկա որեւէ ձեւակերպում, որ ՀՀ տարածքի որեւէ հատված պետք է դուրս լինի ՀՀ կառավարության վերահսկողությունից եւ որեւէ երրորդ կողմ, մասնավորապես, ՌԴ-ն պետք է այն վերահսկի: Գրված է, որ տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը ապահովում է ՌԴ-ն: Շատ կարեւոր է, որ այս կետի մեկնաբանությունն արտահայտված է ՌԴ նախագահի 2020-ի նոյեմբերի 10-ի թե 11-ի հրամանագրի մեջ, որտեղ հանձնարարություն է գրվում ԱԴԾ սահմանապահ զորքերին՝ իրականացնել հսկողություն ՀՀ կողմից տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ: Այսինքն սուբյեկտը, որ ապահովում է տրանսպորտային կապը Հայաստանն է»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Նա նաեւ հավելեց, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետը որեւէ կերպ չի նշանակում, որ ՌԴ-ն պետք է լինի տեղում, որովհետեւ այդ վերահսկողություն իրականացնելու ձեւերից է, որ օրինակ, Հայաստանը կարող է պարբերաբար զեկույցներ լինեն, որ հաղորդակցությունն ապահովված է, այսինքն պայմանավորվածությունը կատարված է:

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը

Ձեզ գուցե հետաքրքրի