Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:07 07-05-2024

Աշխատանքի բաժանում է արվել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերի հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը, հանձնախմբի անդամներ Կարեն Բեքարյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը երեկ մոտ 2 ժամանոց հանդիպում են ունեցել Արցախի պատգամավորների հետ։ Անցած շաբաթ էլ հանդիպել էին լրատվամիջոցների խմբագիրների հետ: Օսկանյանն արցախցիներին ներկայացրել է անցած 2 ամսում արտերկրում ունեցած հանդիպումները՝ Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ։ Պատմել է, որ բազում հանդիպումներ են ունեցել տարբեր պաշտոնյաների, միջազգային կառույցի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Տոյվո Կլաարի: Ասել է, որ հնարավոր բոլոր ջանքերը ներդնելու է՝ արցախցիների իրավունքների եւ հատկապես հայրենադարձության հարցը լուծելու համար:

Նշել է, որ այդ ճանապարհը հեշտ չէ, քանի որ ոչ միայն պետական մակարդակով նման ծրագիր չի իրականացվում, այլեւ խոչընդոտում են ուրիշների` նման ծրագիր իրականացնելու փորձերին։ Դիցուք, տարբեր պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպաններ կապ են հաստատում տվյալ պետության իքս պաշտոնյայի հետ, որի հետ իրենք հանդիպել են, ու հորդորում են, որ այլեւս զերծ մնան նման հանդիպումներից, քանի որ դրանով իբր խոչընդոտում են Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու գործընթացին։ Այդուհանդերձ, Օսկանյանը վստահեցրել է, որ շարունակելու են աշխատանքները: Ասել է, որ հանձնախմբի անդամների միջեւ աշխատանքի բաժանում են կատարել, մեկը քաղաքական գիծն է առաջ տանելու, երկրորդը՝ իրավական: Կարեն Բեքարյանի վրա դրվել է Հայաստանում թեման տաք պահելու առաքելությունը: Օսկանյանի համոզմամբ՝ ամենափոքր շանսերը պետք է օգտագործել եթե ոչ այսօրվա, գոնե ապագայի համար:

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը