Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:10 07-05-2024

Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2021 թվականի հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում նախընտրական հանդպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարեց. «Ընտրություններում մեր հաղթանակի վերահաստատումից հետո գերիների վերադարձման գործընթացը կակտիվանա»։

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց իրավիճակը եւ պարզեց, որ իհարկե, այս տարի մի խումբ շիրակցի գերիներ վերադարձան, սակայն այս պահին պաշտոնապես Ադրբեջանում է գտնվում 23 հայ գերի, այդ թվում՝ Արցախի պետական, ռազմական ղեկավարությունը։ Ոչ պաշտոնական շրջանակով նշվում է եւս 80 չհաստատված գերու մասին։

Առեւանգված եւ Բաքվում անազատության մեջ պահովող Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լեւոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքը հունվարի 25-ին, երկարացվեց եւս 4 ամսով։

Թեեւ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր հունիսյան ընտրություններում հաղթանակից հետո արագացնել գերիների վերադարձի գործընթացը, անգամ ժամկետ էր նշում՝ 1-2 ամիս, այնուամենայնիվ, պատերազմից 3 տարի եւ հինգ ամիս անց ոչ միայն չեն վերադարձվել գերիները, այլեւ Հայաստանից ու Արցախից նոր գերիներ եւ առեւանգվածներ կան Ադրբեջանի բանտերում։
Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը խաբում է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը