Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:46 06-05-2024

2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյնաը վաղը՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիս է հրավիրել։ Այս անգամ ևս Փաշինյանի ասուլիսին ոչ բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները կկարողանան մասնակցել և հարցեր ուղղել նրան։

Ուշագրավ է, որ Կառավարությունը ԶԼՄ-ների էլեկտրոնային փոստերին հաղորդագրություն է ուղարկել, որտեղ նշված է․

«Ի գիտություն Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների, մայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը»։

Ըստ հաղոդրագրության բովանդակության՝ մամուլի ասուլիսին պետք է մասնակցեն Կառավարությունում հավատարմագրված բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները, սակայն դա այդպես չէ։

Oragir.News-ը կապ հաստատեց վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և հաղորդակցության վարչության պետ Արմեն Խաչատրյանի հետ, վերջինս ասաց, որ ասուլիսին մասնակցող լրատվամիջոցներին առանձին-առանձին տեղեկացրել են։

Դիտարկմանը, որ հաղորդագրությունն վերաբերվում է Կառավարությունում հավատարմագրված բոլոր լրատվամիջոցներին, Խաչատրյանն ասաց, որ կճշտի և կտեղեկացնի, սակայն, այդպես էլ կապ չհաստատեց մեզ հետ։

Ստացվում է, որ անգամ այս պարագայում են իշխանություններն ի դեմս Նիկոլ Փաշինյանի ստում։ Ասում են մի բան, անում բոլորովին այլ բան։

Ըստ երևույթին՝ Փաշինյանը կարևոր ասելիք ունի, որի մասին ուզում է այս ձևով բարձրաձայնել, ինչպես նախորդ տարի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ ներառված է նաև Արցախը։

Հիշեցնենք, որ թեև Oragir.News֊ը կատարում է օրենքով նախատեսված բոլոր պարտավորությունները, հավատարմագրված է կառավարությունում` որպես լրատվամիջոց, բայց այդպես էլ Նիկոլ Փաշինյանի ոչ մի ասուլիսի հրավիրված չի եղել։ Մեր խմբագրությունը շատ բարձր է գնահատում վարչապետի աշխատակազմի այս վերաբերմունը և ֆիքսում` երկու ահը մի մահ է, պարո՛ն Փաշինյան։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան