Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:15 03-05-2024

Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է իր քաղաքացիներին

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը զգուշացնում է ամերիկացիներին՝ խուսափել Ռուսթավելիի պողոտա այցերից: Դեսպանատան կայքում տեղադրված տեղեկատվության մեջ նշվում է, որ Թբիլիսիում, խորհրդարանի շենքի դիմաց, Շոթա Ռուսթավելիի պողոտայում, հավանաբար կշարունակվեն լայնածավալ ցույցերը՝ կապված «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի» հետ։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Դեսպանությունը նաև զգուշացնում է իր քաղաքացիներին, որ հնարավոր են տրանսպորտային միջոցների երթևեկության խափանումներ։ Նշվում է նաև, որ վերջին ցույցերի ժամանակ բախումներ և բռնություն է տեղի ունեցել հանրահավաքի մասնակիցների և իրավապահների միջև։

Նշվում է, որ ԱՄՆ կառավարության բոլոր այն աշխատակիցներին «անվտանգության նկատառումներից ելնելով՝ Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունն հորդորում է ստորև կարմիրով նշված տարածքի հյուրանոցներից չօգտվել»։

Ուշագրավ է, որ Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մայիսի 2-ին, Հերոսների հրապարակում «գործակալների մասին օրենքի» դեմ բողոքող ցուցարարները փակել էին նաև Թամար թագուհու կամուրջն ու պողոտան, Քուռ գետի աջ և ձախ ափերի գլխավոր ճանապարհը: Երթևեկությունը ժամեր շարունակ կաթվածահար էր:

Վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։ Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։

«Վրացական երազանքը» մայիսի 1-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ