copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:49 03-05-2024

Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից՝ Վաշինգթոնի պահանջի պատճառով

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից՝ «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հետ կանչելու Վաշինգթոնի պահանջի պատճառով։ Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ն։

«Վրաստանի վարչապետին հրավիրել են ԱՄՆ՝ նախազգուշացնելով, որ այցից առաջ խորհրդարանը պետք է ժամանակավորապես դադարեցնի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագծի քննարկումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Վրաստանի ԱԳՆ-ն նշել է, որ Վաշինգթոնի պայմանը չի համապատասխանում գործընկերության ոգուն, և երկու երկրների հարաբերությունները պետք է հիմնվեն հարգանքի և վստահության վրա։