copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:48 01-05-2024

Վարչապետը հրաժարվեց մեկնաբանել Հայ առաքելական եկեղեցու ներգրավվածությունը գործընթացին

«Ի՞նչ մեկնաբանեմ։ Աստվածաշունչն ասում է՝ ամենայն իշխանություն Աստծուց է»,-այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրաժարվելով մեկնաբանել Հայ առաքելական եկեղեցու՝ գործընթացին ներգրավված լինելու մասին հարցը։

Փաշինյանը շեշտեց, որ որևէ խնդիր չի տեսնում։

«Իմ աշխատասենյակի տակ նստացույց էլ են արել, հացադուլ էլ են արել կարծեմ հոգևորականները։ Եթե այդ հարցը մեկնաբանեի որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, կարող էի շատ բան մեկնաբանել, բայց ես այս պահին չեմ եկել հարցազրույց տալու որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Եվ Աստծու հետ իմ խոսակցությունը իմ խոսակցությունն է, չնայած ժամանակ առ ժամանակ ես այն հրապարակայնացնում եմ»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը