copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:19 01-05-2024

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում

Tert.am-ի փոխանցմամբ՝ ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչներ Իրանում աշխատելու թույլտվություն են ստացել:

Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։

«Մենք ՄԱԳԱՏԷ-ի ոչ մի տեսուչի չենք արգելել այցելել Իրան։ Ընդհանուր առմամբ ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի թույլատրվել է այցելել Իրան եւ ստուգումներ անցկացնել»,-մեջբերում է Էսլամին Press TV-ն:

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մայիսի 6-7-ը կայցելի Իրան։

Ամենից շատ դիտված