Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:04 21-04-2024

Հրանտ Տեր-Աբրահամյանը և Հովսեփ Ղազարյանը բերման են ենթարկվել Իջևանի ոստիկանության բաժանմունք

Հրանտ Տեր-Աբրահամյանը և Հովսեփ Ղազարյանը նույնպես բերման ենթարկվեցին․ տանում են Իջևանի ոստիկանության բաժանմունք։ Այս մասին տեղեկացնում է «Մարտական եղբայրություն» միաբանության Ֆեյսբուքի էջը։

«Մարտական եղբայրություն միաբանության անդամներ Հրանտ Տեր-Աբրահամյանին և Հովսեփ Ղազարյանին ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին Իջևանի ոստիկանության բաժանմունք:

Հետապնդումներով և ճնշումներով մեզ չեք կարող կանգնեցնել։

Մեր պայքարը միևնույն է հաջողելու է»,- նշվում է միաբանության հաղորդագրության մեջ։