copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:10 12-04-2024

Կրակոցներ՝ մթերային խանութի հարևանությամբ. կասկածյալը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում․ shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 12-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ոտքի շրջանում հրազենային վիրավորում և ձախ սրունքի տարային, երրորդ սրունքի թաթային հոդի միջանցիկ բաց հրազենային վիրավորում, ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները իրենց գործողություններ էին կատարում, Արարատի մարզի ոստիկանները պարզել են վիրավորի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Սեյրան Մ․-ն է։

Պարզվել է, որ ժամը 12։00-ի սահմաններում Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի 6-րդ շենքի դիմաց գտնվող մսամթերքի խանութի հետնամասում անհայտ անձը 2 անգամ կրակել է Սեյրան Մ․-ի ուղղությամբ՝ նրան պատճառելով հրազենային վնասվածքներ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության իրենց գործընկերների հետ օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ կրակոցներ արձակողը փորձում է օդային ճանապարհով լքել Հայաստանը։ Տեղում ստեղծվում է օպերատիվ խումբ, ովքեր «Զվարթնոց» օդանավակայանում իրականացրել են «Օդից էլ կիջեցնենք» օպերացիան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից