copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:17 11-04-2024

Աշտարակցի երիտասարդները Երևանում կեղծ 100 դոլարանոցներ են իրացրել

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 10-ին Արցախի պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, կեղծ թղթադրամներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Աշտարակ քաղաքի՝ 27 և Բուժական գյուղի՝ 28 տարեկան երկու երիտասարդի: Խուզարկությամբ աշտարակցի երիտասարդի մոտ հայտնաբերվել է չորս կեղծ 100-դոլարանոց:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք ապրիլի 8-ին մայրաքաղաքի տոնավաճառներից մեկի մոտ իրացրել են կեղծ 800 դոլար:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Ամենից շատ դիտված