Քաղաքացիները փակել են «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը
Մի խումբ քաղաքացիներ փակել են «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը։ Նրանց անհանգստացնում են այս ճանապարհին հաճախակի տեղի ունեցող ավտովաթարները, որոնք մարդկային կյանքեր են խլում։
Տեղում հավաքվել են պարեկեներ։ Նրանք խնդիրը քննարկում են քաղաքացիների հետ։