copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:11 09-04-2024

Իսրայելի ոստիկանները կրկին հեռացրել են «Կովերի պարտեզի» արգելապատնեշները

Իսրայելի ոստիկանությունը կրկին հեռացրել է «Կովերի պարտեզի» մուտքի մոտ տեղ տեղադրված արգելապատնեշները։

X-ի էջում հայտնում է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։

«Իսրայելի ոստիկանությունը հերթական անգամ կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում Երուսաղեմի հայ համայնքի նկատմամբ։

Երուսաղեմի շրջանային դատարանում ընթանում է «Xana Gardens»-ի դեմ երկու գործ, և իսրայելական ոստիկանությունը փորձում է փաստերը փոխել տեղում: Դա անընդունելի է և անօրինական»,- նշված է նախաձեռնության էջում։

Կից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները հեռացնում մուտքի մոտ տեղադրված մետաղյա արգելափակոցները։