Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:08 09-04-2024

Պարո՛ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք

Այս վերջերս հարցում էի ուղարկել Առողջապահության նախարարություն՝ խնդրելով ինձ տրամադրել Երևանում գտնվող բժշկական կենտրոնների տնօրենների 2023թ-ին ստացած պարգևավճարների ու հավելավճարների հետ կապված ինֆորմացիա ու շատ զարմացա պատասխանից։ Այս մասին ԱԺ-ում, դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ասաց իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Պարզվեց, որ 100 տոկոս պետական մասնաբաժնով ԲԿ-ների տնօրենների պարգևավճարն ու հավելավճարը հանդիսանում են անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքով պաշտպանված տվյալ։ Դրան զուգահեռ պարզվեց, որ պետական մասնաբաժնով բժշկական հաստատությունների տնօրենները չեն ուզում պատգամավորին տրամադրել նման տեղեկատվություն։ Որպեսզի ճիշտ հասկանաք, ես ծանոթացել եմ մեր պետության Զինված ուժերի կիրառման պլանին, բայց պարգևավճարների մասին ինֆորմացիան պատգամավորին անհասանելի է»,- ասաց Ալեքսանյանը՝ հավելելով, որ պատրաստվում է դիմել Պետաիրավական հանձնաժողովի գործընկերներին, որպեսզի մշակվի օրենսդրական նախաձենություն, որով 100 տոկոս պետական մասնաբաժնով ԲԿ-ների տնօրենները դառնան հայտարարատու անձինք։

Արձագանքելով՝ Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Պարո՛ն Ալեքսանյան, տարբեր տիպի գաղտնիքներ տարբեր օրենքներով են կարգավորվում, ու եթե մի պաշտոնատար անձ ունի հասանելիություն մի տիպի գաղտնիքի, դա չի նշանակում, որ նա հասանելիություն ունի բոլոր տեսակի գաղտնի ինֆորմացիայի։ Այո՛, Դուք կարող եք հասանելիություն ունենալ ռազմական տիպի հույժ գաղնի ինֆորմացիայի, բայց չեք կարող հասանելիություն ունենալ իմ բժշկական տվյալների մասով»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից