Ներքին 2 տարի առաջ - 23:53 05-04-2024

100-ամյա վետերանը ստեղծագործում է պատերազմի և հայրենիքի մասին

100-ամյա վետերան Լաչին Ստեփանյանը բանաստեղծութուններ է գրում հայրենիքի, Հայրենական պատերազմի մասին։

Ծերունին պատմում է՝ մասնակցելով Հայրենական պատերազմին՝ Կովկասից մինչև Չեխոսլովակիա է հասել։ Պատերազմից հետո Օդեսա է գնացել, որտեղ ծովային նավատորմում է ծառայել մինչև 1950 թ․։

«Մատաղ սերունդներին ցանկանում եմ խաղաղություն, համերաշխություն, միասնություն, հարգանք ու ամենալավ բաները։ Լավ երիտասարդներ ունենք»,- իր մաղթանքը հղեց Լաչին Ստեփանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։