Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:18 05-04-2024

«Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները այցելել են Մասիսի մի քանի դպրոցներ

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնք հիմնել են «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, մարտի 6-ից այցելություններ են կատարում ՀՀ տարբեր կրթական հաստատություններ՝ համոզվելու, որ պատերազմում նահատակված հերոսների Փառքի անկյունները չեն հեռացվել։

Զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 5-ին, այցելել են Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի մի քանի դպրոցներ՝ տեսնելու հերոսներին նվիրված Փառքի անկյունները:

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները Oragir.News-ի հետ զրույցում ասացին, որ իրենց բոլոր դպրոցներում բարեհամբույր ձևով ընդունել են․

«Դպրոցներում ոչ մի խնդիր չի եղել, բոլորն էլ շատ ջերմ ընդունել են ծնողներին, տեսել ենք Փառքի անկյունները, նկարել և դուրս ենք եկել։ Սակայն մինչև մենք կհասնեինք դպրոցներ, արդեն մարզպետարանի աշխատողներ էին եկել դպրոցներ, այսինքն՝ նրանք տեղյակ են եղել, որ մենք գնալու ենք, այն պարագայում, երբ մենք այցի մասին նախապես չէինք հայտարարել։ Իրենք մեզ չեն մոտեցել, պարզապես բոլոր դպրոցներում ներկա էին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն
18:30 Ֆինանսական թռիչք. Սեդա Սաֆարյանի ամուսնու եկամուտները
20:06 Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
19:17 ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
22:43 Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ. Արման Թաթոյան
23:05 Բանտերը գերծանրաբեռնված են, իսկ տնային կալանքով իշխանությունը թաքցնում է նաև ազատազրկված հայրենակիցների իրական թիվը