copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:06 04-04-2024

Թխկուտ գյուղում տուն է այրվել․ կա զոհ

Ապրիլի 4-ին, ժամը 00:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թխկուտ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում (երկհարկանի, մոտ 150 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:30-ին, մարվել՝ 02:54-ին: Այրվել է տունը:

Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են Կ. Ե.-ի դին (ծնված 1986 թ.):