copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:17 04-04-2024

24 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 3-ին ժամը 12:30-ից մինչև ապրիլի 4-ը ժամը 12:00-ն կդադարեցվի Ապարան քաղաքի Գ.Նժդեհի, Գ. Նժդեհի 2-րդ, Բելոռուսական, Գայի փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: