copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:44 03-04-2024

Արմավիրի մարզում 25-ամյա կինը առևանգել է նախկին ամուսնու «BMW»-ն. shamshyan.com

Մարտի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Ռազմիկ Ա․-ն և հայտնել, որ իր նախկին կինը, Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Գայանե Պ․-ն Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասից գողացել է իր «BMW» մակնիշի ավտոմեքենան։

Ռազմիկ Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ իր նախկին կինը հաշտության նպատակով այցելել է Էջմիածին քաղաք տներից մեկը, սակայն հաշտության չգալով դուրս է եկել տանից, և օգտվելով նշված տան դիմաց կայանված, իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի դռները բաց լինելու և բանալին վրան լինելու հանգամանքից, առևանգել է այն:

Նույն օրը ժամը 15։30-ի սահմաններում Գայանե Պ․-ն նշված ավտոմեքենայով ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: