Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:53 02-04-2024

Երևանում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի. shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 1-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեակական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները պարզել են Չեխովի փողոցի 56 շենքի դիմաց կրակոցների հետևանքով վնասված Opel-ի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզել են, որ կրակոցների հետևանքով մի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 37-ամյա Կարապետ Բաղդասարյանն է, ով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ ոտքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ։

Պարզվել է, որ Opel-ն էլ, որի ուղղությամբ կրակոց է արձակվել, պատկանում է Կոտայքի մարզի բնակիչ 57-ամյա Վարդան Սամսոնյանին։

Դեպքի փաստով սպանության փորձի հատկանիշներով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով