Ուղիղ եթեր
copy image url
Միտք Արտաքին 2 տարի առաջ - 20:33 02-04-2024

Իսրայելն Իրանին ներքաշում է պատերազմ․ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի բռնկման վտանգն աճում է

Դամասկոսում Իսրայելի օդուժի հարձակումը իրանական հյուպատոսության վրա հատուկ նախապատրաստված սադրիչ գործողություն է։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս (ԻՀՊԿ) պաշտոնական հայտարարությամբ հաստատել է, որ հյուպատոսության վրա գրոհի հետևանքով զոհվել են գեներալներ Մոհամադ Ռեզա Զահիդին, Մոհամադ Հադի Հաջի Ռահիմին ու ևս 5 մարդ։ Դամասկոսում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին հայտարարել է, որ իսրայելական F-35 կործանիչից հյուպատոսության շենքի վրա արձակվել է 6 հրթիռ։

Հնարավոր է, որ իսրայելական զինվորականները ստացել են օպերատիվ տվյալներ այն մասին, որ գեներալները և, հնարավոր է, նրանց օգնականները մտել են հյուպատոսության շենք, և այդ թաղամասի վրա անհապաղ հարված է հասցվել։ Հայտնի է, որ իսրայելական ավիացիան անդադար ռմբակոծում է Սիրիայում գտնվող իրանական հենակետերը։ Անցած տարվա դեկտեմբերին այդ ռմբակոծություններից մեկի հետևանքով զոհվել էր իրանցի ևս մի գեներալ՝ Ռազի Մուսավին։

Իրանցի գեներալները Սիրիայում գործում են քաղաքացիական պատերազմի սկզբից՝ հիմնականում զբաղվելով տեղի զինվորական կազմավորումների ուսուցանմամբ, սպառազինության (հիմնականում հրթիռների – կազմ․) արտադրության կազմակերպմամբ, ինչպես նաև մասնակցում են ռազմական գործողությունների պլանավորմանը։ Դրանից բացի, իրանական սպաները կազմակերպում են Իրաքի, Լիբանանի և Պաղեստինի զինյալներին զենք-զինամթերքի փոխանցումը։

Ըստ ամենայնի՝ Իրանի համար անակնկալ է եղել հյուպատոսության վրա հարձակումը։ Իսրայելն առաջին անգամ է գրոհում դիվանագիտական ներկայացուցչության շենքը և փաստորեն փորձում է Իրանին ներքաշել մերձավորարևելյան պատերազմ։

Իրանը խոստացել է տալ «անհապաղ և կոշտ» պատասխան, բայց Թեհրանը դժվար թե ուոիղ թիրախավորի Իսրայելին, քանի որ վերջինս դրա կարիքը շատ է զգում։ Բանը նրանում է, որ Իսրայելի վրա միջազգային ճնշումները սրընթաց աճում են, իսկ Վաշինգտոն-Թել Ավիվ հարաբերությունները դառնում են ավելի ու ավելի լարված։ Իսրայելական իշխանությունները հասկանում են, որ Գազայի հատվածում պատերազմը շարունակելու և միջազգային ճնշումը թուլացնելու միակ հնարավորություն կարող է մնալ նոր խոշոր պատերազմը։

Անցյալ տարավ դեկտեմբերին Լիբանանում և Սիրիայում իսրայելական հատուկ ուժերի կատարած գործողության հաշվարկն էր, որ «Հզբոլլահ»-ը կհարձակվի Իսրայելի վրա։ Սակայն «Հզբոլլահ»-ը դա չարեց, այլ միայն բավարարվեց շփման գծի երկայնքով մի շարք հարվածներ հասցնելով։ Հիմա այդ մարտավարությունըկրկնվում է․ անցյալ շաբաթվա ընթացքում իսրայելական բանակը որս էր կազմակերպել «Հզբոլլահ»-ի մի քանի բարձրաստիճան հրամանատարների վրա, իսկ այժմ փորձում է Իրանին ներքաշել պատերազմ՝ սպանելով գեներալներին։

Ենթադրաբար, Թեհրանը կսահմանափակվի պրոքսի-ուժերի միջոցով հարվածների հասցմամբ։ Բայց, ամեն դեպքում, երեկվա հարձակումը ստեղծում է նոր՝ ավելի վտանգավոր նախադեպ։ Դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումը ենթադրում է, որ հաջորդ թիրախ կարող է դառնալ Իրանի իսլամական հանրապետության տարածքը։

Կազմեց Տիգրան Աթանեսյանը

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան