Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:15 02-04-2024

Ոչ մի բառ Արցախի մասին․ ԵԿՄ-ի՝ Ապրիլյան պատերազմի մասին 4-տողանոց գրառումը

Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, ինչի հետևանքով հայկական կողմը ունեցել էր ավելի քան 100 զոհ և կորցրել էր մոտ 800 հա տարածք:

Երկրապահ կամավորական միությունը Ապրիլյան պատերազմի 8-րդ տարելիցի կապակցությամբ 4-տողանոց ուղերձ է հղել, որում, սակայն, որևէ տեղ հիշատակված չէ Արցախի Հանրապետությունը։

«8 տարի առաջ այս օրերին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվեցին տասնյակ զինծառայողներ, կամավորներ, խաղաղ բնակիչներ: Հավերժ հիշատակ անմահացած նահատակներին, խոնարհում Ապրիլյան քառօրյա պատերազմի մարտիրոսված հերոսների շիրիմներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ուշագրավ է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը խոսում էր Շուշին ու Հադրութը ազատագրելու մասին, իսկ այսօր նրա ղեկավարած կառույցն անգամ Արցախի մասին չի հիշատակում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օվա խորհդի հետ կապված որևէ հայտարարություն կամ գրառում չի կատարել, ոչ էլ այցելել է «Եռաբոլւր» զինվորական պանթեոն, կարելի է ենթադրել, որ իշխանությունները փորձում են մոռացության տալ թշնամի Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմն ու դրա հետևանքները։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով