Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:40 01-04-2024

ՊՆ-ն ու ԳՇ-ն ստում են․ Մանախը՝ սահմանային իրավիճակի մասին

«Երեկ եմ վերադարձել Սյունիքի վիճարկվող տարածքից, ցանկալի կլիներ, որ մշտապես հնարավորություն ունենայի լինել դիրքերում, ինչպես գիտեք՝ պետական մակարդակով ռազմաքաղաքական իշխանության սուբյեկտիվ, հակասահմանադրական, հակահայկական որոշումով առհասարակ հնարավորություն չեմ ունենում դիրքերում գտնվելու»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Արթուր Այվազյանը (Մանախ):

Նրա խոսքով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբը ստում են, ասելով, թե սահմանում իրավիճակը հանգիստ է․

«Իսկ ԵՄ դիտորդներն այստեղ իրականացնում են ըստ էության հետախուզական գործունեություն և դրա մասին վկայում է այն հանգամանքը, որ Ազգային ժողովում որոշում ընդունվեց, որ ԵՄ դիտորդներին տրվեց բացառիկ դիվանագիտական անձեռնմխելություն, այսինքն՝ չեն խուզարկվելու, չեն ստուգվելու նրանց բեռները։ Բայց մենք մասնագետ մարդիկ ենք, և հասկանում ենք նրանց ով լինելը, նրանց գործունեության ուղղվածությունը, ինչը մեզ միանշանակ օգուտ չի տալու, նրանք այսքան դեպքեր եղան, մինչ օրս չհայտնաբերեցին կրակի խախտման կետերը»։

Այվազյանն, անդրադառնալով Արցախի հանրապետության հանձնմանն ու արցախահայության խնդիրներին, ասաց․

«Հիմա ասում են՝ արցախահայության ներկայությունը ՀՀ տարածքում արդեն սպառնալիք է Ազգային անտվանգության համար, նայեք սրանց լկտիության չափը։ Այս նույն պրոբլեմը սպասվում է Տավուշին և մյուս շրջաններին։ Նրանք ովքեր պատրաստ չեն կռվել և պաշտպանել իրենց տունը թող դուրս գան և մնան նրանք ովքեր պատրաստ են պայքարելուն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն
17:25 Միտում չկա․ 44-օրյայի հերոսի նկարը մաքրվել է բարեկարգման ծրագրի շրջանակում
18:30 Ֆինանսական թռիչք. Սեդա Սաֆարյանի ամուսնու եկամուտները
20:06 Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
19:17 ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
22:43 Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ. Արման Թաթոյան